Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ս.թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Հայէկոնոմբանկը Մայամիում բարձր ղեկավարության մակարդակով մասնակցեց SWIFT միջազգային համակարգի ամենամյա Sibos 2026 համաժողովին, որն այս տարի անցկացվեց «Թվային ֆինանսներ՝ արհեստական բանականությամբ առաջնորդվող տնտեսությունների համար» խորագրի ներքո։

Արհեստական բանականության կիրառմանը պատրաստ ֆինանսական ենթակառուցվածքների ձևավորումն այսօր համաշխարհային ֆինանսաբանկային համակարգի առաջնահերթություններից է։ Այս համատեքստում ֆինանսական ոլորտի ավելի քան 500 միջազգային փորձագետների քննարկումների առանցքում էին գործառնական մոդելների արդիականացման, թվային փոխակերպումների և հմտությունների զարգացման հարցերը։

Համաշխարհային ֆինանսական համակարգի զարգացմանը, միջազգային փոխանցումների կատարելագործմանը և ֆինանսական ենթակառուցվածքների անվտանգությանը վերաբերող պանելային քննարկումներից և առկա ու նոր գործընկերների հետ հանդիպումներից բացի, Հայէկոնոմբանկի ներկայացուցիչները մասնակցել են նաև բանկային և ֆինտեխ արդյունաբերության նորարարություններին վերաբերող տարբեր աշխատանքային մոդուլների։

Համաժողովը վերահաստատեց կարևոր մի գաղափար. ֆինանսական ոլորտի ապագան մեծապես պայմանավորված է լինելու ավանդական համակարգերի և նորարարական լուծումների սահուն ինտեգրմամբ։

Նման հեղինակավոր համաժողովներին մասնակցությունը վերահաստատում է Հայէկոնոմբանկի պատրաստակամությունը՝ տեղական շուկայում ներդնելու միջազգային լավագույն փորձն ու տեխնոլոգիական նորարարությունները, ինչպես նաև լավ հնարավորություն է միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության նոր հնարավորություններ դիտարկելու համար։

161