Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Հնդկաստանում ԱՄՆ դեսպան Սերխիո Գորը կարող է վարչակազմում նոր բարձրաստիճան պաշտոն ստանալ, այդ թվում՝ պետքարտուղարի կամ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է ամերիկյան The Washington Sun պարբերականը։
Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատում Գորին դիտարկում են որպես վարչակազմի բարձր պաշտոնների հավանական թեկնածու։
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ դիվանագետը դիտարկվում է մի շարք բարձրաստիճան պաշտոնների հնարավոր թեկնածու, այդ թվում՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի կամ Մարկո Ռուբիոյին փոխարինող պետքարտուղարի պաշտոններում։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Գորը ծնվել է 1986 թվականին Տաշքենդում և ծննդյան ժամանակ ստացել Սերգեյ Գորոխովսկի անունը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Գորը Թրամփի մերձավոր դաշնակիցն է, Վաշինգտոնի և Ասիայի մեծ մասի միջև փոխգործակցության «առանցքային դեմք», ինչպես նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոյի «վստահելի անձը»։