Transfermarkt-ը Ռամոսի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո
Ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը ցանկանում է մինչեւ պայմանագրի ավարտը մնալ փարիզյան ակումբում, հաղորդում է RMC Sport-ը։
Անցած ամռանն անվճար ՊՍԺ-ին միացած «Ռեալի» նախկին խաղացողի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Նրա ծառայություններով հետաքրքրված են հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի մի քանի ակումբներ։
Այս մրցաշրջանում Ռամոսը վնասվածքների պատճառով բաց է թողել հանդիպումների մեծ մասը։ Նա մասնակցել է 5 հանդիպման, խփել 1 գոլ։
Transfermarkt-ը Ռամոսի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։
03 Ապրիլ, 2022 20:37
1141
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
20 Սեպտեմբեր, 2026 16:17
Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը
19 Սեպտեմբեր, 2026 20:56
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14 Սեպտեմբեր, 2026 12:18