Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունը հիմնականում պայմանավորված է եղել Իրանի դեմ պատերազմով և վառելիքի գների աճով։

Սպիտակ տան նոր հանդիսությունների սրահի շինհրապարակում լրագրողների հետ զրույցում նրան հարցրել են՝ արդյոք կիսում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այն կարծիքը, որ հանրապետականների ընտրական պարտության պատճառը Իրանի դեմ պատերազմն է։

«Կարծում եմ՝ դա հիմնականում ճիշտ է, քանի որ կարճաժամկետ հեռանկարում այն հանգեցրեց բենզինի գների որոշակի աճի։ Հավանաբար, դա իսկապես այդպես է»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ պատերազմն արժեր սկսել։ «Այդուհանդերձ, եթե ստիպված լինեի կրկին նման որոշում կայացնել, նույն կերպ կվարվեի, քանի որ երկարաժամկետ հեռանկարում դա միակ ելքն է։ Չի կարելի թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Կարծում եմ՝ դա արժեր։ Պարզապես այլընտրանք չկա»,- հայտարարել է Թրամփը։

75