Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անդրադառնալով Վրաստանի և Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը երկու երկրներին բնութագրել է որպես Հայաստանի ավանդական բարեկամներ և ռազմավարական գործընկերներ։ Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման շրջանակում։
«Երկուսի հետ էլ մեր հարաբերությունները շարունակելու են նույն ոգով զարգանալ և ավելի ամրապնդվել։ Տեսնում եք՝ ինչ է կատարվում Իրանի շուրջ, և մենք հուսով ենք, որ օր առաջ նաև Իրանին և մեր մյուս գործընկերներին կհաջողվի նաև իրենց հարցերում հասնել համաձայնության և խաղաղության։
Անշուշտ, մենք դրա առաջնային շահառուներից մեկը կլինենք»,- ասաց Միրզոյանը։