Մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։4
Երևանի մետրոպոլիտենի թունելներում 2024 թվականին մեկնարկել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները, որոնք ավարտվել են 2026 թվականի հոկտեմբերին։
Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ աշխատանքների արդյունքում տեղադրվել է ընդհանուր 16 կմ երկարությամբ չքայքայվող խողովակաշար։
Մետրոպոլիտենից նշում են, որ 2013 թվականից ի վեր մետրոպոլիտենը նման խողովակաշար չի ունեցել։
Նոր ջրագծերը նախատեսված են ոչ միայն հակահրդեհային նպատակներով օգտագործման, այլև թունելների լվացման և մաքրման աշխատանքների իրականացման համար՝ ապահովելով ենթակառուցվածքների պահպանման և շահագործման լրացուցիչ հնարավորություններ։
12 Հոկտեմբեր, 2026 12:35
119
Հանրային լսումներ՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի վերաբերյալ. ինչպես դիմել
29 Սեպտեմբեր, 2026 11:05
Կառավարության ֆինանսավորմամբ «Գարեգին Նժդեհ» կայարանում մեկնարկել են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները
11 Օգոստոս, 2026 10:33
Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում
27 Հուլիս, 2026 11:17