Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանըհայտնել է, որ հարկ վճարողների հետ համատեղ գրանցվել են  հարկային եկամուտների շարունակական բարձր աճեր:

«Մասնավորապես, 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 566.1 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի են 14.5 %-ով կամ 325.6 միլիարդ դրամով։

Միայն այս տարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում բյուջե մուտքագրվել է 257.9 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ ավելի է 30.3 մլրդ դրամով կամ շուրջ 13.3%-ով։

Զուգահեռաբար, 2026թ. առաջին 10 ամիսներին հարկ վճարողներին վերադարձվել է 286.9 մլրդ դրամ գումար, ինչը 2025թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 32.1 մլրդ դրամով կամ 12.6%-ով։

Շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը և հարկային եկամուտների կայուն աճին զուգահեռ ամրապնդելու ենք կամավոր հարկային կարգապահությունը՝ ձևավորելով ավելի կանխատեսելի, թափանցիկ ու հավասար մրցակցային պայմաններով հարկային միջավայր»,- նշել է Հակոբյանը:

120