Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի զինված ուժերը կարող էր Օլեշկիում հրադադարի ռեժիմն օգտագործել վերախմբավորման համար՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այսպես նա պատասխանել է ուկրաինական կողմի այն հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին, թե իբր ռուսական ուժերն այդ շրջանում հրադադարն օգտագործել են իրենց դիրքերն ամրապնդելու համար։

«Նման հարցերով ավելի ճիշտ կլինի դիմել մեր ռազմական գերատեսչությանը։ Սակայն մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ ուկրաինական զինված ուժերը նույնպես այդ ժամանակահատվածն օգտագործել են համապատասխան վերախմբավորման և այլ գործողությունների համար։ Նման իրավիճակներում դա միանգամայն սովորական պրակտիկա է»,- ասել է Պեսկովը։

Միաժամանակ, նա կրկին ընդգծել է, որ մանրամասներին ծանոթ չէ, և այդ հարցով ավելի ճիշտ կլինի դիմել ՌԴ պաշտպանության նախարարություն։

65