Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի՝ մինչև 60% հարստացված ուրանը երրորդ երկրներ արտահանելու հարցը ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակման ընթացքում չի քննարկվել։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Ոչ»,- պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք Կատարում վերջին խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է երկրից ուրանի արտահանման թեման։

Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Իրանից հարստացված ուրանը Ռուսաստան տեղափոխելու՝ Մոսկվայի առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ։

113