Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի համար տարբերություն չկա, թե ով կգա իշխանության Իսրայելում ընտրություններից հետո. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Մեզ համար միևնույն է, թե նման մթնոլորտում ով կգլխավորի մի վարչակարգ, որն իր ակտիվում, բացի սպանություններից և ցեղասպանությունից, ուրիշ ոչինչ չունի»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Բաղային Իսրայելի ընտրությունները բնորոշել է որպես տարբեր խմբավորումների միջև մրցավազք՝ պարզելու, թե ով կարող է ավելի շատ վայրագություններ գործել։ Դիվանագետի խոսքով՝ իսրայելցի քաղաքական գործիչների հիմնական կարգախոսն է․ «Ես կարող եմ քեզանից ավելի շատ հանցագործություններ կատարել»։

Իսրայելում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 27-ին։ Արդյունքները կորոշեն նոր Քնեսեթի կազմը, որից հետո ամենաշատ տեղերն ստացած կուսակցության առաջնորդին կհանձնարարվի ձևավորել նոր կառավարություն։

83