Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է հոգեբանի, հատուկ մանկավարժի ծառայություն մատուցող մասնագետների, ինչպես նաև արտադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների կամավոր ատեստավորման ժամանակացույցը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Ըստ այդմ՝ նշյալ խմբերի համար կամավոր ատեստավորումը կանցկացվի դեկտեմբերի 5-ին և 12-ին՝ ժամը 10:00-ին:
Քննական կենտրոնների մասին մասնակիցները կիրազեկվեն լրացուցիչ։
18 Նոյեմբեր, 2026 22:57
27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23 Հոկտեմբեր, 2026 21:03
Ատեստավորման ժամանակ կինը փորձել էր ամուսնու փոխարեն լրացնել թեստը․ Անդրեասյան (տեսանյութ)
22 Հունվար, 2026 12:33
Կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025-ին նախատեսված միջոցները կավելանան շուրջ 2,16 մլրդ դրամով
04 Դեկտեմբեր, 2025 12:34