Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները, թե Թեհրանը մտադիր է Վաշինգտոնում քիմիական զենք կիրառել։
«Վերջին 72 ժամվա ընթացքում Իսրայելին աջակցող լրատվամիջոցները հաղորդում էին, թե Իրանը պատրաստվում է Վաշինգտոնում քիմիական զենք կիրառել և հրթիռային բազաներ կառուցել ամբարտակների տակ»,- գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։
Նախարարը նման հաղորդագրություններն անվանել է «անհեթեթություն» և «իրաքյան պատերազմի ոճով քարոզչություն»՝ հավելելով, որ ոչ ոք դրանց չի հավատում։
Նոյեմբերի 16-ին CNN հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Իրանը մշակում է Վաշինգտոնում, այսպես կոչված, «կեղտոտ ռումբի» պայթեցման հնարավոր ծրագիր։