Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի նպատակն է տարածաշրջանում անվտանգության նոր մեխանիզմների ստեղծումը։

Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով Կատարի «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցը։

Նա նշել է, որ հարցազրույցի ընթացքում ընդգծել է՝ Իրանը որևէ թշնամանք չունի Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների նկատմամբ։

«Մենք բարձր ենք գնահատում Կատարի և Օմանի դրական դերակատարումը և շարունակում ենք երկխոսությունը Սաուդյան Արաբիայի հետ»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։

Արաղչին հավելել է, որ Իրանի նպատակն է տարածաշրջանի երկրների կողմից անվտանգության նոր տարածաշրջանային մեխանիզմների ստեղծումը՝ առանց օտարերկրյա զինված ուժերի մասնակցության։

77