Կատարի էմիրը Թրամփի հետ քննարկել է Իրանի հետ լարվածության թուլացման հարցը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ ջանքերը: Այս մասին հայտնում է արաբական պետության ղեկավարի գրասենյակը։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության թուլացմանն ու նրանց դիրքորոշումները մերձեցնելու քայլերին, «ինչը մեծացնում է ճգնաժամի կայուն դիվանագիտական լուծման հասնելու հնարավորությունները»։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Թրամփը բարձր է գնահատել Դոհայի դերը դիվանագիտական ջանքերին աջակցելու և տարածաշրջանում անվտանգության ամրապնդման համար կողմերի միջև երկխոսության խթանման գործում։
05 Օգոստոս, 2026 10:43
453
Իրանի նպատակն է ստեղծել տարածաշրջանային անվտանգության մեխանիզմ՝ առանց արտաքին միջամտության․ Արաղչի
03 Նոյեմբեր, 2026 13:54
Կատարի էմիրն ու Փեզեշքիանը քննարկել են Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակը
27 Հոկտեմբեր, 2026 16:12
Կատարը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները գտնվում են առաջընթացի փուլում
04 Օգոստոս, 2026 14:53
Պուտին-Թրամփ-Ծինփին հանդիպման կազմակերպչկան աշխատանքներ են ընթանում․ Կրեմլ
03 Նոյեմբեր, 2026 12:42
Թրամփը կատակել է՝ առաջարկելով իր անունով կոչել Լինքոլնի հուշահամալիրի մոտ գտնվող ավազանը
03 Նոյեմբեր, 2026 12:00
Իրանը ցանկանում է հնարավորինս արագ համաձայնության հասնել ԱՄՆ-ի հետ. Թրամփ
03 Նոյեմբեր, 2026 11:54