Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակն ու էներգակիրների մատակարարումները։ Այս մասին հայտնել է Կատարի էմիրի գրասենյակը։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում իրավիճակի զարգացումը, առաջին հերթին՝ բանակցությունների ընթացքը, Հորմուզի նեղուցի շուրջ իրադրությունն ու էներգակիրների մատակարարումները, ինչպես նաև գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ բանակցությունները տեղի են ունեցել Գազ արտահանող երկրների ֆորումի ութերորդ գագաթնաժողովի նախաշեմին։ Գագաթնաժողովն անցկացվում է Մոսկվայում։

 

53