Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պատվիրակությանը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Օդրոնե Պերկաուսկիենեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ջանքերին վերաբերող տարբեր հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին և երկկողմ հետաքրքրության այլ թեմաների։
18 Նոյեմբեր, 2026 20:26
110
Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները
18 Նոյեմբեր, 2026 21:53
Վարչապետը մեկնաբանել է՝ ինչու չենք միացել Եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքների մասին հռչակագրին (տեսանյութ)
18 Նոյեմբեր, 2026 20:25
Կեմերովոյի մարզում Ան-12 ինքնաթիռի վթшրի հետևանքով զnհերի թիվը հասել է 19-ի
18 Նոյեմբեր, 2026 00:15