«Վոյաջեր-1»-ը Երկրից կհեռանա այնքան, որքան լույսն անցնում է մեկ օրում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
NASA-ի «Վոյաջեր-1» տիեզերական սարքը, որը տիեզերք է արձակվել 1977 թվականին, նոյեմբերի 18-ին կհասնի Երկրից մեկ լուսային օրվա հեռավորության։ Դա մոտ 25,9 միլիարդ կիլոմետր է։
Այն կդառնա մարդու կողմից ստեղծված առաջին օբյեկտը, որը Երկրից կհեռանա մեկ լուսային օրվա հեռավորության վրա։ «Վոյաջեր-1»-ի երկվորյակ սարքը՝ «Վոյաջեր-2»-ը, որը նույնպես տիեզերք է արձակվել 1977 թվականին, այդ հեռավորությանը, ըստ կանխատեսումների, կհասնի 2035 թվականի նոյեմբերին։
Տիեզերական սարքի աշխատանքը հնարավորինս երկարաձգելու և էներգիա խնայելու նպատակով 36 տարի առաջ անջատվել են դրա երկու տեսախցիկները։ Այդ ժամանակից ի վեր «Վոյաջեր-1»-ը շարունակում է իր ճանապարհը տիեզերքում՝ Երկրի հետ կապ պահպանելով ռադիոազդանշանների միջոցով։
18 Նոյեմբեր, 2026 20:03
110