Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանում կանխվել է Իրանից անօդաչու թռչող սարքի միջոցով թմրանյութերի մաքսանենգության փորձը։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունից։

Հաղորդվում է, որ սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի ջոկատների պատասխանատվության գոտիներում կանխվել է Իրանից Ադրբեջան ընդհանուր առմամբ 22 կգ 900 գ թմրամիջոցների ապօրինի ներկրման փորձը։

Համալիր օպերատիվ-մարտավարական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վնասազերծվել են օդային տարածք ապօրինի ներխուժած անօդաչու թռչող սարքերը։

Սահմանապահ ջոկատներից մեկի պատասխանատվության գոտում դեպքի վայրի զննության ընթացքում առգրավվել է 15 կգ 400 գ, իսկ մյուս գոտում՝ 7 կգ 500 գ թմրամիջոց։

Դեպքերի առնչությամբ շարունակվում են օպերատիվ-քննչական միջոցառումները։

118