Երևանում 1.532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի ավագանու որոշմամբ՝ 1,532 քաղաքացի կազատվի բնակելի անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի առկա պարտավորությունների ու հաշվարկված տույժերի վճարումից։ Արտոնության ընդհանուր չափը կկազմի 58 մլն 122 հազար 686 դրամ։
Արտոնությունից կօգտվեն՝
- մարտական գործողությունների հետևանքով զոհվածների, վիրավորված և ստացած վնասվածքներից հետագայում մահացածների ընտանիքների անդամները,
- Արցախի և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամները,
- պաշտպանության մարտական գործողությունների, մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքների կատարման ընթացքում գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամներին) անձինք։
Նշված քաղաքացիներից 533-ը 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ են, իսկ 999-ը՝ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց և զոհվածների ընտանիքների անդամներ:
13 Հոկտեմբեր, 2026 13:50
96
ԵԽ Միջազգային առևտրի կոմիտեն կողմ է քվեարկել Հայաստանին արտոնություններ տալու նախագծին
03 Սեպտեմբեր, 2026 14:31
ՊԵԿ-ը հրապարակել է սակագնային արտոնությունից օգտվելու 61 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ցանկ․ տեսանյութ
20 Փետրվար, 2026 18:13
Առաջարկվում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություններ նախատեսել ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար
14 Հունվար, 2026 14:39