Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կայացել է հանդիպում Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչների հետ։

Ինչպես հայտնել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն, հանդիպման ընթացքում քննարկվել են ավիաընկերության հետ համագործակցության շրջանակում մինչ այժմ իրականացված մարքեթինգային արշավները, դրանց շարունակության հնարավորությունները, ինչպես նաև նոր ծրագրերն ու առաջիկա համագործակցության հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել Ամանորի տոնական միջոցառումների շրջանակում նախատեսվող նոր մարքեթինգային արշավին, որի շրջանակում նախատեսվում է հայտնի միջազգային ինֆլուենսերների այցը Հայաստան՝ մասնակցելու մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը։

118