Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունում քննարկվում է 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագիրը:
Վարչապետը թվարկեց նախագծով սահմանված դպրոցները, մանկապարտեզները և դահլիճները:
Առաջինը՝ Արմավիրի մարզի Այգեվան համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մանկապարտեզն էր, որը դեռ չի հանձնվել շահագործման։ ՏԿԵ նախարարը նշեց. «Մանկապարտեզը ավարտական փուլում է, հիմա էլ գույքի ստացման գործընթացն է և գազամատակարարման հետ կապված վերջին հարցերն են լուծվում, այս տարվա ընթացքում մանկապարտեզը կբացվի»:
Վարչապետը հետաքրքրվեց՝ արդյոք այդպես էր պլանավորված. մանկապարտեզը չպե՞տք է աշխատեր արդեն:
Արձագանքելով՝ նախարարն ասաց, որ բացումը պլանավորված էր հոկտեմբերին, սակայն գազի միացման հետ կապված խնդիրներ են առաջացել:
«Բայց, որ գալիս ենք այցի, գոնե մի ասեք, որ հոկտեմբերին բացվելու է: Հիմա գյուղի ժողովուրդը տեսել է, չէ՞, տեսախցիկների առաջ ասել եմ՝ երբ է բացվում, ասել եք՝ հոկտեմբերին: Հիմա չստացվե՞ց, որ սուտ ասացի, ստացվեց, ինչո՞ւ եք այդպես ասում, ես զգուշացնում եմ, սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ անձնական պատասխանատվություն է լինելու, որևէ մեկը թող ինձ չասի, որ մի հատ ժամկետ ստուգված չէ: Ինչքա՞ն կարելի է այսպես, հիմա գյուղի ժողովուրդը կարո՞ղ է ասել, որ վարչապետը սուտ ասաց, իհարկե կարող է: Մենք կբացատրենք, որ գազի մարդը մի քիչ շատ էր խմել, առավոտ ուշ է արթնացել, հետո ճանապարհին մեքենայի անիվը թողեց, բայց դա ի՞նչ կապ ունի»,- ասաց Փաշինյանը:
Թվարկելու հետ մեկտեղ, Վարչապետը մարզպետներից հետաքրքրվեց, թե ինչ փուլում են աշխատանքները:
Մանրամասները՝ տեսանյութում։