Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Տեղի է ունեցել անվերահսկելի հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Նոր Նորքում ասֆալտապատման աշխատանքների ժամանակ թերություններին ու բիտում չօգտագործելուն։

««Բալահովիտ 1» ընկերությունը թող իրեն կարգի բերի»,- ասել է նա՝ հավելելով, որ հարկավոր է աշխատակիցներ տրամադրել, որ վերահսկի կատարվողը. «Պետք է մարդ դնել հետները, որովհետև եթե չկա վերահսկողություն, պարզվում է՝ աշխատանքը ով ոնց կարող է, պետք է մի բան պակաս անի։ Ու դա վերաբերում է բոլոր վարչական շրջաններին»,- ասել է նա՝ հավելելով,- «Օրը ցերեկով էդ ի՞նչ է նշանակում։ Մի մարդ չունե՞ք, գնա կողքերը կանգնի, տեսնի՝ ինչեր են անում։ Կամ ո՞ր դարն է, ինչ է նշանակում բիտումի վրա 2 կոպեկ ավել խնայելը։ Վաղը չեն ունենա պատվեր այլևս, գիտակցո՞ւմ են դա»։

Նա հանձնարարել է փորձանմուշներ վերցնել ու փորձաքննություն իրականացնել։

307