Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի նստաշրջանի իր առաջին ելույթում սուր քննադատություն է հնչեցրել հյուրընկալող երկրի հասցեին։

Նա Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգիչ է։ Նախարարը նշել է, որ լրատվամիջոցների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները խիստ մտահոգիչ են։

Որպես օրինակ՝ Բերբոքը մասնավորապես նշել է տնային կալանքի տակ գտնվող՝ կառավարությանը քննադատող Գուբադ Իբադօղլուին։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի 53-ամյա պրոֆեսորը, որն ուսումնասիրում է Ադրբեջանի նավթագազային հատվածը և բնապահպանական խնդիրները, ձերբակալվել է իր հայրենիքում 2023 թվականի ամռանը խարդախության մեղադրանքով։

Անալենա Բերբոքը նաև բացարձակ անընդունելի է համարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 76 պատգամավորների Ադրբեջան մուտքի արգելքը։ «Դրանք ազդում են նաև Բունդեսթագի գերմանացի պատգամավորների վրա և անհամատեղելի են ԵԽ-ում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների հետ»,- նշել է նախարարը։

313