Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը:
«Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ անց արբանյակները, բաժանվելով կրիչի երկրորդ աստիճանից, մտել են ուղեծիր։
2019 թվականի մայիսից SpaceX-ը՝ Starlink նախագծի շրջանակներում, արձակել է ավելի քան 7,3 հազար նման արբանյակ։ Դրանցից մի քանիսը ձախողվել կամ հեռացել են ուղեծրից: Ավելի քան 6,7 հազար սարք գտնվում է ուղեծրում՝ աշխատանքային վիճակում։