Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի դրությամբ Իտալիան դարձել է Ռուսաստանի հիմնական առևտրային գործընկերը ԵՄ երկրների շարքում։ Մինչ այդ՝ վեց ամիս առաջատարը Գերմանիան էր։ Տվյալները հայտնում է Եվրոստատը (Եվրոպական վիճակագրական վարչությունը)։

Աշնան առաջին ամսում ռուս-իտալական ապրանքաշրջանառությունն աճել է մեկ քառորդով և հասել 768 մլն եվրոյի։ Եվրոպական երկիրն ավելացրել է Ռուսաստանից ապրանքների ներմուծումը մոտ 30%-ով՝ մինչև 427,1 մլն եվրո։
Հետադարձ առաքումներն աճել են 17%-ով և կազմել 340,9 մլն եվրո:

Ռուսաստանի և Գերմանիայի միջև առևտրի ծավալը նույնպես աճել է այդ ժամանակահատվածում, բայց ավելի քիչ՝ 3,4%-ով՝ հասնելով  720 մլն եվրոյի։ Ֆրանսիան եզրափակել է առաջատար եռյակը՝ 469 մլն եվրոյով։ Աճը կազմել է 29%։

Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև Հունգարիան (+22%, 451 մլն եվրո) և Նիդեռլանդները (+12%, 437 մլն եվրո):

421