Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ նոյեմբերի 27-ին,  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ պատգամավոր Ալխաս Ղազարյանը ներկայացրեց «Առևտրի և ծառայությունների մասին»  ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և կից օրենքների նախագծի փաթեթը, որոնց ընդունման նպատակն է 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով կոֆեին և տարոին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության սահմանափակման իրավական հիմքերի ստեղծումը:

«Հանրության շրջանում բավականին մեծ անհանգստություն կա կապված դեռահասների շրջանում էներգետիկների մասսայական օգտագործման հետ. ինչպես վերջերս էլ ԱՆ-ն հրապարակեց՝ դեռահասների  40 տոկոսը շաբաթական օգտագործում է էներգետիկ ըմպելիքներ: Էներգետիկ ըմպելիքների անբարենպաստ ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա լիովին ուսումնասիրված չէ, բայց հայտնի է էներգետիկ ըմպելիքի սպառման հնարավոր բացասական ազդեցությունը ինչպես մեծ քանակով, այնպես էլ պարբերաբար օգտագործման դեպքում»,- ասաց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

226