Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 25-ին Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայային։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում Հասմիկ Տոլմաջյանն ընդգծել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի առանցքային դերակատարությունը մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի միջազգային մեխանիզմների ամրապնդման ու զարգացման հարցում։

Անդրադառնալով համագործակցության լայն օրակարգին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի տարբեր կառույցների շարունակական աջակցությունը Հայաստանին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում հումանիտար բնույթի խնդիրների վերաբերյալ։ Դեսպան Տոլմաջյանը ներկայացրել է տարածաշրջանում տևական և ամուր խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող շարունակական ջանքերը։

294