Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեր հասարակության մեջ արդարացիորեն շատ է քննարկվում արտագաղթի թեման, ես կարծում եմ, որ մենք այս հարցով էլ պետք է առերեսվենք մի շատ պարզ ճշմարտության. 90-ականներից մենք խոսում ենք՝ արտագաղթ, արտագաղթ, արտագաղթ, և արտագաղթի համար բերում ենք ամենատարբեր պատճառներ՝ սկսած անարդարություններից, վերջացրած սոցիալական անարդարություններով, իրավական անարդարություններով և այլն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ իր թվարկածները ճշմարիտ են, սակայն կիսվեց իր տպավորություններով, նշելով, որ դրանք 15-20 տոկոսն են կազմում արտագաղթի:

«Սիրելի ժողովուրդ, հարգելի ներկաներ, եկեք ի վերջո խոստովանենք, որ արտագաղթի պատճառները 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ: Արտագաղթի առաջին, երկրորդ, երրորդ պատճառները   մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ»,- ասաց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

238