
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Բարսելոնայի» կիսապաշտպան Լամին Յամալը հայտարարել է, որ իր թիմի համար շատ կարևոր էր հաղթել «Մալյորկային» Իպանիայի առաջնության խաղում։
«Սա շատ կարևոր հաղթանակ էր՝ Լա Լիգայում կրած 2 պարտությունից հետո։ Կարևոր էր հաղթել նման հաշվով, մենք շատ գոհ ենք։
Առաջին խաղակեսում մենք ավելի լավն էինք, սակայն պետք է իրացնեինք այն ակնհայտ գոլային պահերը, որոնք ունեինք: Մենք դուրս եկանք դաշտ հստակ գաղափարով, և մեզ մոտ ամեն ինչ ստացվեց: Սա թիմի համար շատ կարևոր հաղթանակ է, մեզ պետք էր կրկին հաղթանակ գրանցել»,- Յամալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հանդիպումը, որը կայացավ «Մալյորկայի» մարզադաշտում, ավարտվեց «կապտանռնագույնների» ջախջախիչ հաղթանակով՝ 5:1: Հանսի Ֆլիկի գլխավորած թիմի կազմում դուբլ ձևակերպեց Ռաֆինյան, մեկական անգամ աչքի ընկան Ֆրենկի դե Յոնգը, Ֆերան Տորեսն ու Պաու Վիկտորը։ Տանտերերի կազմում գոլ խփեց Վեդատ Մուրիչին։