Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում, որում հանդիպել են Իսպանիայի և Նիդեռլանդների հավաքականները, տանտերերի վինգեր Լամին Յամալը դարձել է գոլի հեղինակ և սահմանել մրցաշարի պատմական ռեկորդ։ Լամինը դարձել է մրցաշարի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը։ Հանդիպման ժամանակ իսպանացին 17 տարեկան էր և 258 օրական։ Ավելի վաղ ռեկորդը պատկանել է Յամալի հայրենակցին և թիմակցին՝ Գավիին։ Նա գոլի հեղինակ է դարձել 17 տարեկան և 304 օրական հասակում։

Հիշեցնենք, որ դաշտի տերերը հաղթել են հետխաղյա 11 մետրանոցներով (3:3, 5:4՝ 11մ) և դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։ Նշենք, որ Իսպանիայի հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի գործող չեմպիոնն է։ Նախորդ խաղարկության եզրափակիչում նրանք հաղթել էին Խորվաթիայի ընտրանուն։

237