Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երբ մենք խոսում ենք հակակոռուպցիոն քաղաքականության մասին, գուցե բնազդաբար կամ գուցե իներցիայով նկատի ենք ունենում պատժողական քաղաքականությունը, որ այ ով կոռուպցիայով զբաղվեց, պետք է իրեն բռնել և պատժել, ինչը ճիշտ է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովում կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ կարևոր է, որ այդ բարեվարքությունը ոչ թե պոստֆակտում լինի, այլ դառնա սոցիալ-հոգեբանություն, որովհետև միշտ այս խնդիրը կա և կարծում եմ, որ հակակոռուպցիոն պայքարի մասին անընդհատ խոսելը և վերահաստատելը, մեր հավատարմությունը այդ թեմային շատ կարևոր է: Բայց մեծ հաշվով մենք ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհով պետք է գնանք և նաև կոռուպցիան ծնող երևույթների դեմ պիտի կարողանանք պայքարել և բարեվարքության ավելի բարձր ստանդարտներ պիտի ունենանք բոլոր պաշտոնյաների համար: Եվ իրավապահ համակարգն էլ ակտիվ պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, և ես չեմ համարում, որ մենք բավականին արդյունավետությամբ ենք այդ պայքարը իրականացնում »,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

300