Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«2018 թվականից հետո կոնկրետ միջոցներ են ձեռնարկվել: Առաջին՝ գովազդները ընդհանրապես արգելվել են  ՀՀ-ում, բուքմեյքերական գրասենյակները համատարած փակվել են»,- անդրադառնալով օնլայն խաղադրույքներին, այս մասին հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Ըստ վարչապետի՝ դեռ շատ անելիքներ կան, որ ոլորտը ոչ միայն կանոնակարգվի, այլև ավելի պատշաճ չափով հարկվի և պետական բյուջեի համար եկամուտներ գեներացվեն. «Մենք այս հարցին չենք վերաբերվում անհատական համակրանքով կամ հակակրանքով: Ես համաձայն եմ, որ դա լուրջ պրոբլեմ է, այստեղ կան սոցիալական, հոգեբանական շերտեր, ընտանիքներ, որոնք չուզենալով ընկնում են մեծ խնդրի տակ»: 

Փաշինյանն ընդգծեց՝ այս խնդիրը միայն մեր երկրում չէ, և ինչքան երկում սոցիալական խնդիրը սուր է,այդքան այս խնդիրն է սուր արտահայտվում: 
 

394