Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ես ձեր համարձակությունից եմ ուզում։ Ընդհանրապես, որ կոռուպցիայի մասին խոսում եք և դուք դահլիճում եք, մեծ համարձակություն է և նոր մարտավարությունը, որ դուք որդեգրել եք, բավականին հետաքրքիր է, բայց ես կարծում եմ, որ կոռուպցիայից և մարդասպանությունից են խոսում այս կետերը, պետք է դուրս գա և ձև անի, որ ինքը որևէ կապ չունի այս քննարկվող թեմայի հետ: Այս  մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմելով ընդդիմությանը:

«Ժողովուրդ, դուք ամենակոռումպացված թեմաների շուրջ մեղադրանքներ ունեցող խմբակցությունն եք: Ձեզ  այն փողերը, որ կայքերը առնում եք, շենքերը առնում եք, մեքենաները առնում եք, միտինգները կազմակերպում եք, բա էդ որտեղի՞ց: Պրն Քոչարյան, կասե՞ք, թե որքան գումար ունի Քոչարյանների ընտանիքը, Արցախի՞ց էիք բերել այդ գումարները, Հյուսիսային պողոտայի տները, տարածքները Արցախի՞ց էիք բերել, մնացած ամեն ինչը Արցախի՞ց էիք բերել, որտեղի՞ց էիք բերել, իրականությունը կայանում է նրանում, որ ՀՀ խոպան էիք եկել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

1041