Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կիևը շուտով կհայտնի Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու և համաձայնագիր կնքելու իր պատրաստակամության մասին, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ուկրաինայի իշխանություններն իրենք պատրաստ են խաղաղության, սակայն պնդում են, որ «սա պետք է լինի կայուն խաղաղություն», ընդգծվում է հոդվածում։

Այս գործընթացի շրջանակներում, ըստ լրագրողների, Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն այցելել է Վաշինգտոն՝ կապ հաստատելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ։

Նշվում է, որ այս այցի ընթացքում ուկրաինական պատվիրակությունն արդեն հանդիպել է ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի, Թրամփի ազգային անվտանգության ապագա խորհրդական Մայք Ուոլցի և Քիթ Քելլոգի հետ, որը կդառնա Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց։

221