Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ելույթը ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի արտահերթ նիստում․
«Շատ ճիշտ համարեցի այս թեմայով կարծիք փոխանակել։ Ես ուղղում եմ միտքը, իմ ցանկությունները, իմ պատկերացումները, պարո՛ն Պապոյան, պարո՛ն Հովհաննիսյան, Ձեզ։
Մենք ունենք բյուջե, և միևնույն ժամանակ ՀՀ-ն ունի ռեսուրներ, դա մարդկային ռեսուրսն է և մնացած ինչ-որ հնարավոր է, և այն, ինչ որ այս պահին ստեղծված է, պետք է առավել մեծացնենք դրանց ծավալները և նորարարական տեխնոլոիգաներ ներկրենք Հայաստան, որպեսզի կարողանանք ՀՀ-ում բարձր հավելյալ արժեք ստեղծող ծառայություններ, արատադրություններ ունենալ, որպեսզի կարողանանք ապագայում ապահովել նախ առաջինը՝ մեր ունեցած 54 տոկոս ներքին արդյունքի համեմատ մեր պարտքը կարողանանք նվազեցնել և նոր զարգացում ապահվել»,- ասաց Սուքիասյանը՝ հավելելով.- «Այն, ինչ որ պետք է այլ կազմակերպություններից, դոնորներից, ֆինանսական կազմակերպություններից վարկային ծրագրեր վերցնել, դա ավելի նվազեցնենք․ խոսքը սրա մասին է, պատճառը դա է, որ ես ուզեցա ելույթ ունենալ։
Ինձ դուր եկավ, պրն Հովհաննիսյան, որ նման վարչություն եք ստեղծել, որը Ձեզ կներկայացնի, թե որ ոլորտում, ճյուղերում ինչ խնդիրներ ունենք և ոնց կարող ենք դա զարգացնել։
Ես ուղղակի ուզում եմ ասել, քանի դեռ տարին՝ 2025 թվականը, չի սկսվել, այնպես անենք, որ դեկտեմբերից-հունվարից սկսած ավելի քիչ դիմենք վարկային ռեսուրսներին, դիմենք նորարարական, ինովացիոն գործիքների, որպեսզի ապահովենք այն, ինչ պետք է»։