Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ԱԺ հերթական նիստում ելույթ ունեցավ՝ տեղական արտադրանքի խրախուսմանը նպաստող գործիքների կարևորության մասին։

«Հատուկ ցանկացա ելույթ ունենալ այս հարցով։ Տեղական արտադրանքի խրախուսումը կոչվում է պրոտեկցիա։ Ամեն մի երկիր տարբեր գործիքներով խրախուսում է սեփական արտադրանքը։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում նման գործիքները բացակայում են։ Մարկետինգային ինստիտուտները շատ թույլ վիճակում են, իսկ պետական մարմիններից ոչ մեկը չունի մարկետինգով զբաղվող բաժին, որը կարող է աջակցել արտադրողներին կամ ներդրումային կապեր ստեղծել։

Կարծում եմ՝ ժամանակն է մտածել նման ինստիտուտների ու կառույցների ստեղծման մասին։ Օրինակ՝ 2024 թվականի դեկտեմբերին շատ լավ կազմակերպված էր Երևանի տոնածառի միջոցառումը։ Ծախսվել էր մոտ 600-700 միլիոն դրամ, սակայն այդքանով հանդերձ՝ մարկետինգի վրա ոչ մի կոպեկ չէր ծախսվել։ Որպեսզի թիրախային կարողանանք ներկայացնել օպերատորներին, որոնք պետք է տուրիստների կամ կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքեին ՀՀ-ի հետ։

Երբ դուք օրինակ բերեցիք  ծխախոտի ոլորտում, կարելի է տեսնել, թե որքան հզոր են նրանց ինստիտուտները։ Մերոնք պարզապես չեն կարողանում մրցել, քանի որ Հայաստանում շուկան չափազանց բաց է, իսկ այն գործիքները, որոնք արտերկրից կիրառվում են այստեղ, ՀՀ-ի 1-2 տոկոսը այդ հնարավորությունը և՛ միջոցների առումով, և՛ ինստիտուցիոնալ առումով չունի»,- նշեց պատգամավորը։

199