Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մինչև այս բազմաթիվ մեկնաբանություններ են հնչել Ադրբեջանից, նախագահի մակարդակով, արտաքին գործերի մակարդակով, այլ պաշտոնյաների մակարդակով, բայց սա ըստ էության չպետք է մեզ մոտ տպավորություն թողնի, որ բանակցությունները մտել են փակուղի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

 

«Մենք փակուղի մտնելու մասին չենք խոսում, շարունակում ենք բանակցությունները, ինչ վերաբերում է տարբեր մեկնաբանություններին՝ Ադրբեջանից հնչող, Ալիևի կողմից, ես նպատակահարմար չեմ գտնում այս պահին դրանք մեկնաբանել, գլխավոր բանակցողները շարունակում են աշխատանքները խաղաղության պայմանագիրը իր վերջնական տեսքին հասցնելու համար»,- ասաց նա:

398