Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մինչև 2018 թվականը բազմաթիվ մահեր են եղել սահմանին, բայց այլ իրավիճակ է եղել, հիմա ունենք իրավիճակ, երբ կա համաձայնեցված փաստաթուղթ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես նաև փոքր առանձնազրույց եմ ունեցել Ադրբեջանի Ազգային ժողովի նախագահի հետ և պետք է ասեմ՝ իմ տպավորությամբ որևիցե փակուղու մասին պետք չէ խոսել, նաև ադրբեջանական կողմին է ձեռք տալիս, որ գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի, որով էլ մենք զբաղվում ենք»,- հայտարարեց Սիմոնյանը։

Սիմոնյանը նշեց, որ առանձին չեն հանդիպել, այլ մասնակցել են նիտի, որի շրջանակներում տարբեր հարցերի շուրջ զրուցել են․ «Մենք պայմանավորվել ենք, որ հրապարակայնորեն սրա մասին չենք խոսելու,  ես հիմա չեմ ուզում դրա մասին հրապարակայնորեն խոսել։ Առանձնապես նոր և տարակազմիկ բան չկա, էլ չեմ ասում, որ այդ ֆորմատում մենք որևէ բան ոչ որոշում ենք, ոչ էլ որոշելուն մոտ խոսակցություն է տեղի ունեցել, բայց շփում է և շփման տպավորությունով եմ ձեզ ասում»։

243