Բունդեսթագը կքննարկի Taurus հրթիռները Ուկրաինային փոխանցելու առաջարկը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գերմանիայի խորհրդարանը առաջին ընթերցմամբ կքննարկի Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբի առաջարկը, որով դաշնային կառավարությանը կոչ է արվում Ուկրաինային փոխանցել Taurus հեռահար հրթիռներ։ Այս մասին գրում է N-TV-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարցը կբարձրացվի դեկտեմբերի 6-ին կայանալիք խորհրդարանական նիստում։ FDP-ի կարծիքով՝ հեռահար հրթիռների փոխանցումը Ուկրաինային թույլ կտա հարվածներ հասցնել ռազմաճակատի գծից շատ հեռու գտնվող ռուսական ռազմական օբյեկտներին և կամրապնդի Կիևի ինքնապաշտպանության իրավունքը։
Միաժամանակ նշվում է, որ համապատասխան առաջարկը «դժվար թե քվեարկության դրվի»։
06 Դեկտեմբեր, 2024 12:11
898
ՀՀ դեսպանը և Բունդեսթագի փոխնախագահը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24 Ապրիլ, 2026 15:47
Մերցը չկարողացավ հավաքել կանցլեր դառնալու համար անհրաժեշտ մեծամասնությունը
06 Մայիս, 2025 12:16
Գիշերը կնշենք, վաղը կսկսենք աշխատանքը․ Մերցը հաղթել է Բունդեսթագի ընտրություններում
24 Փետրվար, 2025 11:14