
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նախնական պաշտոնական տվյալներով՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը, ինչպես և սպասվում էր, հաղթել է Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում։ Երկրորդ տեղում է աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ հասնելով իր պատմության լավագույն արդյունքին։ Օլաֆ Շոլցի ձախ կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը երրորդ տեղում է՝ երբևէ գրանցած վատագույն արդյունքով:
Գերմանիայի Դաշնային ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ աջ կենտրոնամետ CDU/CSU դաշինքը (Քրիստոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալական միություն)՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, հավաքել է ձայների 28,6%-ը։
Մերցը հայտարարել է իր դաշինքի հաղթանակի մասին կիրակի երեկոյան:
«Այս գիշեր կնշենք, իսկ վաղվանից կսկսենք աշխատել»,- ասել է Մերցը Բեռլինում իր ընկերներին։
Ֆրիդրիխ Մերցը 70 տարեկան է։ Նա առաջին անգամ Բունդեսթագ է մտել 1994 թվականին, իսկ 2000 թվականին ստանձնել է ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության ղեկավարի պաշտոնը։ Սակայն նա այդպես էլ չի մտել կառավարություն։ Նա տրանսատլանտիզմի կողմնակից է և պաշտպանում է Ուկրաինային ռազմական աջակցության մեծացումը, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը: ՔԴՄ/ՔՍՄ դաշինքն իր նախընտրական ծրագրում պաշտպանում է նաև Բունդեսվերի բարեփոխումը՝ նպատակ ունենալով ամրապնդել նրա դերը ՆԱՏՕ-ում և աստիճանաբար ներդնել պարտադիր զինվորական ծառայությունը Գերմանիայում։