Չարենցավան տանող ճանապարհին այրվել է ավտոմեքենա
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դեկտեմբերի 8-ին` ժամը 03:23-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին, մարվել՝ 04:00-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենա:
08 Դեկտեմբեր, 2024 11:39
462