«Սևիլիա»-ից արձագանքել են Նաիր Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսպանական «Սևիլիայի» ԶԼՄ-ների հետ կապերի տնօրեն Ալվարո Ռամիրեսը մեկնաբանել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը։
Նախկինում հաղորդվում էր, որ «Սևիլիան» շարունակում է հետևել հայ ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին՝ սեպտեմբերին վարձակալման անհաջող փորձից հետո:
«Այս պահին մենք հետաքրքրված չենք այս ֆուտբոլիստով»,- ասել է Ռամիրեսը Sport24-ի թղթակից Վլադիսլավ Շապիրոյի հետ զրույցում։
Այս մրցաշրջանում 25-ամյա Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 6,5 միլիոն եվրո:
09 Դեկտեմբեր, 2024 14:57
931
«Սևիլիա»-ն հաղթել է «Բարսելոնա»-ին
11 Փետրվար, 2021 13:18
Թիկնիզյանի շքեղ գոլը գավաթային խաղում
06 Մարտ, 2026 12:30
Թիկնիզյանը՝ «Այնտրախտի» ուշադրության կենտրոնում
02 Փետրվար, 2026 16:51
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» կհանդիպի «Լիլի» հետ․ ԵԼ անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը
30 Հունվար, 2026 17:22