Ուկրաինական հակամարտության պատճառով ես Եվրոպայում դարձա «սև ոչխար»․ Ֆիցո
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինական հակամարտությունը Սլովակիայի կառավարության ղեկավար Ռոբերտ Ֆիցոյին վերածեց Եվրոպայի «սև ոչխարի»։ Այս մասին բրազիլական Folha de S.Paulo թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ինքը՝ վարչապետը։
Լրագրողները քաղաքական գործչից հետաքրքրվել են, թե ինչպես է ազդել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի առճակատումը նրա երկրի տնտեսական ու քաղաքական իրավիճակի վրա։
«Այն ինձ դարձրեց եվրոպական ընտանիքի սև ոչխարը, քանի որ իմ կարծիքները տարբերվում են տարածաշրջանի այլ երկրների կարծիքներից»,- ասել է Ֆիցոն:
Նա նաև նշել է, որ ցանկանում է կարգավորել հարաբերությունները Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների և Ռուսաստանի Դաշնության միջև։
12 Դեկտեմբեր, 2024 15:21
408
Ադրբեջանցիները գյուղացու հոտից տարել են 3 գլուխ մանր եղջերավոր կենդանի. 3-ն էլ վերադարձվել են
13 Փետրվար, 2021 20:45
Բանակցություններից հետո ադրբեջանցիները վերադարձրել են Խնձորեսկի բնակչի ոչխարները
12 Փետրվար, 2021 23:46
Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ հնարավոր է տեղի ունենան Թուրքիայում․ Ֆիցո
21 Հունվար, 2025 11:05
Ֆիցոն չի մեկնի Կիև գազի տարանցման շուրջ քննարկումներին մասնակցելու
14 Հունվար, 2025 13:07
Ուկրաինան կկորցնի իր տարածքի մեկ երրորդը․ Ֆիցո
12 Դեկտեմբեր, 2024 13:44