Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկյան «Ինտեր Մայամին» ցանկանում է հրավիրել Բրազիլիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարին։ Այդ մասին հայտնել է ՄԼՍ-ը ներկայացնող ակումբի համասեփականատարե Խորխո Մասը։
«Եթե Նեյմարը հասանելի լինի, մենք առիթը բաց չենք թողնի։ Հիմա նա «Ալ Հիլյալի» խաղացող է եւ հասանելի չէ։ Միշտ ձգտում ենք հրավիրել մեծագույն ֆուտբոլիստներին։ Կազմի տեսանկյունից շատ սահմանափակումներ ունենք, բայց ունենք անսահմանափակ բյուջե։
Եթե հնարավորություն լինի հրավիրել Նեյմարի նման խաղացողի, մենք չենք վարանի։ Բայց դա կախված է նաեւ ֆուտբոլիստից եւ լիգայից»,- Խորխե Մասի խոսքը մեջբերում է Маса Give me Sport-ը։
Նեյմարը վերջերս խողատարածք էր գնել Ֆլորիդայում, եւ նա ցանկանում է մասնակցել 2026թ․ աշխարհի առաջնությանը, որը համատեղ անցկացնելու են ԱՄՆ-ն, Մեքսիկան եւ Կանադան։