Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.
«Սիրելի գործընկերներ, դադարեցնում եմ ՀՀ քննչական կոմիտեում իմ գործունեությունը. դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից։
Ավելի քան երկու տարի պարտքս եմ համարել ապահովել Քննչական կոմիտեի արդյունավետ հաղորդակցությունը մեդիայի և հանրային այլ սեգմենտների հետ՝ առաջնորդվելով հավասարության, գործընկերայնության և ազնվության սկզբունքներով՝ փորձելով դառնալ Քննչական կոմիտեի խոսափողը, միաժամանակ նաև մեդիահանրույթի «դեսպանը» համակարգում։
Շնորհակալ եմ այն մարդկանց, ի մասնավորի Կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի, որոնք հավատացին ինձ ու վստահեցին այս պատասխանատու աշխատանքը` տալով գործելու, մասնագիտական ներուժս մեր հանրությանը ծառայեցնելու լայն հնարավորություն…»: