Իրանը նոր հակառեկորդ է սահմանել. վերջին 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու շուրջ 13 000 նոր դեպք:
Ինչպես armeniasputnik.am- ի փոխանցմամբ հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ԻԻՀ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:
Նրա խոսքով ՝ անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 950 նոր դեպք, մահացել է 389 մարդ:
2020 թ-ի փետրվարի 19-ից, երբ Իրանի իշխանությունները հայտարարեցին վարակի առաջին դեպքի մասին, մինչ օրս երկրում գրանցվել է վարակի 948 749 և մահվան 47 875 դեպք: Ապաքինվածների թիվը 658 292 է։
Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը նաև արձանագրել է, որ դեպքերի աճին հակառակ, երկրում նվազել է կորոնավիրուսից մահացության ցուցա նիշը, ինչը, սակայն, ըստ նրա, չի կարելի ընկալել որպես COVID-19-ի իրադրության լավացում:
Համաճարակաբանական իրավիճակն Իրանում լրջորեն վատացել է վերջին ժամանակներում։ Երկիրը բազմիցս հակառեկորդ է սահմանե, և, եթե սեպտեմբերին վատթարագույն ցուցանիշը օրական 3,5 հազար վարակի դեպքեր էին, ապա նոյեմբերի՝ արդեն՝ 13 000-ը: