Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ես արդեն մանդատս վայր դնելու դիմում եմ ներկայացրել ԱԺ նախագահին, որը կարող է հաստատվել 7 օր հետո. Եթե հասցնենք, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի կառավարության նիստում կլինի ինձ Շիրակի մարզպետ նշանակելու որոշումը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը:
Հարցին՝ ինչի՞ց էր դժգոհ վարչապետ նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանից, նա պատասխանեց. «Պարոն Մուրադյանը դուրս է եկել իր դիմումի համաձայն: Վարչապետը կառավարության նիստում ասաց, որ Մուրադյանը դուր է գալիս իր դիմումի համաձայն՝ հետագա հեռանկարով: Թե ինչից էր դժգոհ, ինչ խնդիրներ կային, չեմ կարող ասել»:
Նա ընդգծեց, որ որոշիչ դարձավ պարոն Մուրադյանի դիմումը. «Եթե նա դիմում չգրեր, որեւէ բան չէր որոշվելու: Բայց դիմումը գրելուց հետո դա դարձավ ինձ առաջադրելու պատճառ: Երեւի թե Գյումրիում նախնական ընտրությունները դարձան պատճառ»,-ասաց Առուշանյանը:
Դիտարկմանը, որ փաստորեն, ՔՊ-ն մարզպետ է նշանակում ձայն բերող գործչի, քանի որ ԱԺ ընտրությունները շատ հեռու չեն, նա արձագանքեց. «Ձեր ասած ձայն բերող մարդը աշխատանք արած, քաղաքացիների հարգանքին արժանացած անձնավորություն է, ու այդ մարդը մարզպետ է, պատգամավոր է, թե համայնքապետ է, այս պարագայում, եթե քաղաքացիներն իրեն հարգում են, կատարած աշխատանքը տեսնում են, այդտեղ կարեւոր չէ, թե այդ մարդը որ պաշտոնում է աշխատում:
Իսկ փրայմերզին արվեց, որ Գյումրիի համայնքապետը լինի գյումրեցիների սրտով: