Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին, Թբիլիսիում տեղի կունենա մշակույթի ոլորտի ներկայացուցիչների երթ-ակցիան՝ վրացական հայտնի Խորումի (ხორუმი) ռազմական պարով։
Այն սկիզբ կառնի ֆիլհարմոնիկից և կշարժվի դեպի խորհրդարան։ Խորումին վրացական մարտական ամենահայտնի պարերից է։ Այն օգնում է կոփել ոգին և կատարելագործել ռազմական ունակությունները։ Խորումին տղամարդկանց պար է, ընդ որում մասնակիցների թիվը պիտի լինի կենտ։ Ճկուն պարային քայլերի շարժումներին հաջորդում են հարձակվողական բնույթի շարժումները։
Պարը բաժանվում է չորս մասի՝ «թշնամու գտնվելու վայրին մոտ հարմար վայրի որոնում», «հետախուզում», «կռիվ» և «հաղթանակ»։ Նշենք, որ առանձին ակցիաներով իրենց բողոքն են արտահայտել տուրիզմի ներկայացուցիչները, ալպինիստները, բժշկության, սպորտի ոլորտի ներկայացուցիչները և այլք։