Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհի՝ Ոսկեպար բնակավայրի ոլորաններում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամանեին Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։Ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։

Ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 44-ամյա Ալեքսանդր Տատեոսյանին, ով ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստ է։ Նա Հայաստանից մեկնում էր Վրաստան։

641