Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2024թ. նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվել են մի շարք ծրագրեր:

Համայնքային 23 մանկապարտեզների տրամադրվել է կոշտ գույք, տեխնիկա, կահույք, 40 մանկապարտեզների՝մարզական գույք:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետարանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ երևանյան 10 մանկապարտեզներում ներդրել է ռոբոտաշինության ծրագիր:

Փորձնական ծրագիրն ապացուցել է արդյունավետությունը և կներդրվի համայնքային բոլոր մանկապարտեզներում:

Այս տարի մսուրային խմբերն ավելացել են 102-ով, մեծացել է երկարօրյա ծառայություն մատուցող մանկապարտեզների թիվը:

Նախադպրոցական կրթությունն ավելի մատչելի դարձնելու նպատակով ԿԳՄՍ նախարարության և Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ Երևանի ենթակայության 9 հիմնական դպրոցներում բացվել են նախակրթարաններ:

Արդեն մեկնարկել և ընթացքում է մանկապարտեզներում տեսահսկման համակարգերի տեղադրման գործընթացը, որը կապահովի էլ ավելի անվտանգ միջավայր: 

Դպրոցական ոլորտում իրագործված նախագծերով համայնքի ենթակայությամբ գործող դպրոցների բարձր դասարանների շուրջ 420 աշակերտ մասնակցել է կիրառական ռազմագիտության ծրագրին, իսկ «Զբոսապտույտներ Երևանում» ծրագրով ավելի քան 1000 աշակերտ այցելել է Երևանի պատմական, մշակութային ու ճարտարապետական նշանակություն ունեցող կառույցներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

285